Գիտնականները պարազիտ որդին անվանել են Բարաք Օբամայի անվամբ

06:10 • 09.09.16

Ամերիկյան գիտնականները իրենց երկրի նախագահ Բարաք Օբամայի պատվին անվանել են պարազիտ որդի, որն ապրում է կենդանիների արյան մեջ: Նոր տեսակը ստացել է Baracktrema obamai անվանումը:

Ինդիանայի Սեյնթ-Մերի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր Թոմաս Պլատտը, ով ընտրել է կենդանու անունը, պնդում է, որ դա Բարաք Օբամայի համար վիրավորանք չէ, այլ մեծ պատիվ:  Գիտնականի խոսքով՝  կենսաբանական տեսակներն իրենց անվամբ կոչել ցանկացողները դրա համար հազարավոր դոլարներ են վճարում:

Պլատի հաշվին նոր հայտնաբերված 30 կենդանատեսակներ կան: Օբամայի անունը կրող պարազիտը նրա վերջին հայտնագործությունն է: Գիտնականի կարծիքով՝ պարազիտն իրեն հիշեցրել է նախագահին, քանի որ երկար է, բարակ ու անհավանական լավը:

 

 

Գիտնականները պարազիտ որդին անվանել են Բարաք Օբամայի անվամբ