Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում գողության մեղադրանքով հետախուզվող 22- ամյա աղջիկը հայտնաբերվել է

11:09 • 09.09.16

Սեպտեմբերի 8-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ին։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են,  որ 22-ամյա աղջիկը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով: