Porsche գաղտնազերծել է նոր սերնդի Panamera հիբրիդային մոդելը. լուսանկարներ

23:00 • 09.09.16

Porsche ընկերությունը ներկայացրել է Panamera հեթչբեքի երկրորդ սերնդի հիբրիդային տարբերակը` 4 E–Hybrid  մոդելը, որի հանրային պրեմիերան կկայանա Փարիզի ավտոսրահում` սեպտեմբերի վերջին:

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, հիբրիդային մոդելի ուժային համակարգը կազմված է 2.9 լիտր ծավալով, V6 բենզինային երկտուրբո շարժիչից, որը 330 ձիաուժ հզորություն է ներկայացնում, ինչպես նաև էլեկտրաշարժիչից, որը 136 ձիաուժ հզորություն է զարգացնում: Էլեկտրաշարժիչը սնուցվում է լիթիում իոնային մարտկոցների համալիրով: Մեքենայի ընդհանուր հզորությունը կազմում է 466 ձիաուժ:

Հիբրիդային «Պանամերան» 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4.6 վայրկյանում, որը 0.9 վայրկյանով ավելի արագ է նախորդ մոդելից: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 278 կմ/ժամ:

Հիբրիդային համակարգի աշխատանքի մասին տվյալները կցուցադրվեն 12.3 դյույմ անկյունագծով սենսորային էկրանի վրա:

 

 

 

Porsche գաղտնազերծել է նոր սերնդի Panamera հիբրիդային մոդելը. լուսանկարներ