Իսպանիայի հյուսիսում գնացքը դուրս է եկել գծերից, կան զոհեր

19:00 • 09.09.16

Իսպանիայի հյուսիսում Վիգո քաղաքից Պորտուգալիա մեկնող ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, ինչի հետևանքով մահացել է առնվազն 4 մարդ, հայտնում է Интерфакс-ը:

Դեպքը տեղի է ունեցել Օ-Պորինյո քաղաքից ոչ հեռու: Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով, մահացածների թվում է գնացքի մեքենավարը:

Գնացքում եղել է 60 ուղևոր, սակայն նրանց մեծ մասը չի տուժել կամ աննշան է տուժել: Ականատեսների խոսքով, ուղևորների մեծ մասը վագոններից ինքնուրույն է դուրս եկել:

Դեպքի պատճառները դեռ չեն պարզվել: Ուղևորներից մեկը պատմել է, որ գնացքը հանկարծակի սկսել է շատ ուժեղ ճոճվել մի կողմից մյուսը, այնուհետև կտրուկ կանգնել է: