Թրամփը որոշել է ժամանակից շուտ չբացահայտել ԻՊ-ի դեմ պայքարի ծրագիրը
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի լուրջ ծրագիր ունի, սակայն քաղաքական գործիչը կարծում է, որ նման մտադրությունները չարժե բացահայտել, որպեսզի դրանք հուշումներ չլինեն թշնամիներին, գրում է РИА Новости-ն:
PoliticKing հաղորդման ընթացքում հաղորդավար Լարի Քինգը խնդրել է Թրամփին ընդհանուր գծերով պատմել ԻՊ-ի դեմ պայքարի ծրագրի մասին, որը քաղաքական գործիչն ավելի վաղ հիշատակել էր:
«Ես շատ լուրջ մտքեր ունեմ, թե ինչ է պետք անել: Բայց գիտեք, Լարի, ես հոգնել եմ բոլոր այն մարդկանցից, որոնք իրենց մտադրությունները բացահայտում են և հայտնում են թշնամիներին, թե ինչ ենք մենք պատրաստվում անել և որտեղ ենք լինելու»,- ասել է Թրամփը:










