Թուրքիան շարունակում է ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկիր լինել. եվրահանձնակատար

14:49 • 09.09.16

Թուրքիան Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկիր է շարունակում մնալ: Այդ մասին հայտարարել է հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը՝ Անկարայում թուրք գործընկերների հետ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է РИА Новости-ն:

 

«Թուրքիան եղել և մնում է թեկնածու երկիր»,- ասել է նա:

 

ԵՄ-ի և Թուրքիայի միջև ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 1963 թվականին: Եվրամիությանն անդամակցելու դիմումն Անկարան ներկայացրել է 1987 թվականին: ԵՄ-ին Թուրքիայի միանալու բանակցությունները, որոնք սկսվել են միայն 2005 թվականին, բազմիցս բախվել են տարաձայնությունների, որոնց հետևանքով դրանք պարբերաբար դադարեցվել են:

 

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Կերնն ավելի վաղ հայտարարել է սեպտեմբերի 16-ին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման հարցի «խիստ քննարկում» նախաձեռնել: Կերնի խոսքով՝ Թուրքիան չի կարող լինել թեկնածու երկիր «ոչ այժմ, ոչ առաջիկա տասնամյակներում»: