ԱՄՆ-ում Samsung սմարթֆոնի պատճառով ավտոմեքենա է այրվել
Ֆլորիդա նահանգի Սենթ-Պետերսբերգ քաղաքում վարորդը Samsung Galaxy Note 7 սմարթֆոնը մարտկոցի լիցքավորման համար թողել է Grand Cherokee ավտոմեքենայի մեջ: Սմարթֆոնը պայթել է և ենթադրաբար դարձել է ավտոմեքենայի հրկիզման պատճառ, հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Դեպքի վայր ժամանած հրշեջները կարողացել են մարել կրակը, սակայն ավտոմեքենան փրկել չի հաջողվել, այն ամբողջությամբ այրվել է:
Նահանգի հրշեջ ծառայությունն ու Samsung ընկերությունը դեպքի հետաքննություն են անցկացնում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարավկորեական Samsung ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել Galaxy Note 7-ի վաճառքը՝ անսարքությունների կարգավորման համար:










