ԱՄՆ-ում թուրք զբոսաշրջիկ է սպանվել

10:32 • 09.09.16

ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում Թուրքիայի քաղաքացի զբոսաշրջիկ է սպանվել, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը: 



52-ամյա Օսման Դարջանը փողոցում կռվի մեջ է մտել իր կնոջ դրամապանակը գողացած մի տղամարդու հետ, ինչից հետո հյուրանոցի դիմաց կրակոցներ են հնչել:  

 

Այնուհետ հանցագործը, նստելով իրեն սպասող մեքենան, փախուստի է դիմել դեպքի վայրից: