Հայտնի է Ուզբեկստանի նախագահական ընտրությունների անցկացման օրը
14:26 • 09.09.16
Ուզբեկստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 4-ին, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Սեպտեմբերի 2-ին երկրի կառավարությունը հաղորդել էր, որ Ուզբեկստանում կյանքի 79-րդ տարում մահացել է նախագահ Իսլամ Քարիմովը, ով երկիրը ղեկավարել է 25 տարի։
Placeholder










