Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը կշարունակի Քարիմովի վարած քաղաքականությունը

09:36 • 09.09.16

Ուզբեկստանի վարչապետ Շավկատ Միրզիյոևը, ով երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել, խորհրդարանում հայտարարել է երկրի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի վարած քաղաքականությունը շարունակելու մասին, գրում է РИА Новости-ն:

 

«Իմ գլխավոր խնդիրն այս պատասխանատու ժամանակահատվածում համարում եմ ժողովրդավարական և քաղաքական, տնտեսական ու սոցիալական ոլորտներում բարեփոխումների 25 տարվա ընթացքում Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովի կողմից մշակված և արդյունավետ իրականացված ուղու շարունակությունը»,- ասել է նա:

 

Միրզիյոևը հավելել է, որ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում իր գործունեության կարևոր առաջնահերթությունը կլինի օտար երկրների հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը: Նա նշել է, որ առաջին հերթին բարեկամական կապերի համակողմանի ամրապնդումը կվերաբերի Ռուսաստանին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուզբեկստանի վարչապետ Շավկատ Միրզիյոևը նշանակվել է երկրի նախագահի պաշտոնակատար: