Պայթյուն Երևանի Որմնադիրների փողոցում. քաղաքացին ծանր վիճակում հոսպիտալացվել է (թարմացված)

11:51 • 09.09.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 9-ին, ժամը 11.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցի տներից մեկի մոտ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ. ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ:


Պարզվել է, որ Որմնադիրների փողոցի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչից Մ. Գ.-ը (ծնվ.1971թ.) տարբեր աստիճանի մամնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:


Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: