Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում «օրենքով գող» է ձերբակալվել

12:44 • 10.09.16

 

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է քրեական «հեղինակության»՝ էթնիկ հանցավոր խմբավորումների առաջնորդի, գրում է lenta.ru-ն՝ ՌԴ Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը հղումով։

 

ՆԳՆ-ում աղբյուրը պատմել է, որ ձերբակալվածը ծնունդով Աբխազիայից 45-ամյա «օրենքով գող» Ալխազ Ագրբան է, ով առավել հայտնի է Ալխազ Գուդաութսկի մականունով։

 

Ձերբակալման պահին նրա մոտ հայտնաբերվել է 12 գրամ կոկաին։ Նա ձերբակալվել է քաղաքի ռեստորաններից մեկում։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։

 

Ագրբան «օրենքով գողի» կարգավիճակ է ստացել 1995 թվականին։