Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

14:36 • 10.09.16

Ռուսաստանում բարեհաջող փորձարկվել է միջմայրցամաքային «Տոպոլ» բալիստիկ հրթիռը, որը «Պլեսեցկ» կայանից արձակվելուց հետո խոցել է Կամչատկա թերակղզում նախանշված պայմանական թիրախը:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը հղումով, փորձարկումը թույլ է տվել ստուգել հրթիռի տեխնիկական բնութագիրն ու հակահրթիռային պաշտպանության  միջոցների հաղթահարման կարողությունը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սեպտեմբերի 5-10-ը Ռուսաստանում անցկացվում են «Կովկաս-2016» լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց ակտիվ փուլում ներառված է առնվազն 12.500 զինծառայող:

 

 

 

Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել