Բավարիայի վարչապետը բացառել է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին

21:58 • 10.09.16

Բավարիայի վարչապետ և Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Խորսթ Զեեխոֆերը բացառել է ԵՄ-ի և Թուրքիայի հետագա մերձեցումը, փոխանցում է Deutsche Welle-ն:

«Թուրքիայի` ԵՄ-ին ամբողջական անդամակցությունը բացառվում է»,- ասել է վարչապետը:

Նշվում է, որ Անկարան տվյալ փուլում չի բավարարում մի շարք պայմանների, որոնք անհրաժեշտ են վիզային ռեժիմի համար: Ընդ որում, Թուրքիայի հանդեպ ավելի խիստ վարքը չի բացառում փախստականների հարցով Բրյուսելի հետ համաձայնագրի պայմանների կատարումը, կարծում են միությունում:

Ընդ որում, Բավարիայի վարչապետը Միության ղեկավարությունից ստացել է փախստականների հարցով իր ուղղվածության ամբողջական աջակցությունը:

Նրա խոսքով, բնակչությունը պահանջում է որոշակի քաղաքական ուղենիշներ: Միությունն այս փուլում կարող է ապահովել Գերմանիայի քաղաքացիներին այդ պահանջը, վստահ է Զեեխոֆերը: