Բելգիայում երկաթգծային կայարանի ուղևորները հրավառության ձայները ահաբեկչության տեղ են դրել
Բելգիական Բրյուգե քաղաքի երկաթուղային կայարանի ուղևորները մեքենավարին թոշակի ճանապարհելու հրավառության ձայները դրել են ահաբեկչության տեղ: Այդ մասին հաղորդել է Սուար թերթը:
Ըստ պարբերականի տվյալների՝ մարդիկ սկսել են արագությամբ լքել շինությունը, երբ պայթյունի ձայն են լսել:
Բելգիական երկաթգծային հանրության պաշտոնական ներկայացուցիչ Բարտ Կրոլսը ներողություն է խնդրել միջադեպի համար և հայտարարել, որ ներկայիս իրավիճակում ուղևորների նման արձագանքը լիովին նորմալ է:
Բելգիայում մարտ 22-ի Բրյուսելի ահաբեկչությունից հեո շարունակվում են պահպանվել անվտանգության ծայրահեղ միջոցներ: Հիշեցնենք, որ այդ օրերին 16 մարդ զոհվել էր Զավենտեմի միջազգային օդանավակայանում, իսկ 16-ը Մալբեք մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով:










