Ֆիլիպինների նախագահը Բան Կի Մունին «հիմար» է անվանել

00:09 • 10.09.16

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ուրբաթ հայտարարել է, որ Բարաք Օբամային երբեք «անառակի որդի» չի անվանել, սակայն պահպանում է իր արհամարհական դիրքորոշումը թմրանյութերի դեմ պայքարի նկատմամբ:

Reuters-ի փոխանցմամբ` իր ելույթում Դուտերտեն «հիմար» է անվանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին` Ֆիլիպինների իշխանությունների արմատական գործողությունները թմրանյութերի դեմ պայքարում քննադատելու և երկրում մարդու իրավունքների խախտումների մասին խոսելու համար:

Հիշեցնենք, որ Օբամայի հասցեին վիրավորական հայտարարությամբ Դուտերտեն հանդես էր եկել սեպտեմբերի 5-ին, որից հետո Օբաման չեղարկել էր նրանց միջև նախատեսված հանդիպումը: Ավելի ուշ ֆիլիպինցի նախագահը նշել է, որ այդ խոսքերն ուղղված չեն եղել Օբամային: