Բրիտանուհուն թույլ են տվել հղիանալ հանգուցյալ դստեր ձվաբջիջներով

16:28 • 10.09.16

Մեծ Բրիտանիայի իշխանությունները թույլ են տվել 60-ամյա կնոջը հղիանալ՝ օգտագործելով մահացած դստեր ձվաբջիջները, հայտնում է vz.ru-ն՝  մանրամասնելով, որ բրիտանուհին կբեղմնավորվի դոնորի սերմնահեղուկով:
 

Հայտնի է, որ մի քանի ամիս առաջ վճռաբեկ դատարանը թույլ էր տվել բրիտանուհուն օգտագործել 2011թ.՝ 28 տարեկանում ստամոքսի քաղցկեղից մահացած դստեր ձվվաբջիջները:
 

Մոր պնդմամբ, մահից առաջ աղջիկը դիմել է իրեն՝ խնդրելով իր ձվաբջիջների օգնությամբ երեխա լույս աշխարհ բերել: Սակայն հանգուցյալն իր ձվաբջիջներն օգտագործելու վերաբերյալ որևէ գրավոր համաձայնություն չի թողել:
 

Այնուհանդերձ, իշխանությունները որոշել են ընդառաջել կնոջն ու թույլ տալ, որպեսզի նրա դստեր վերջին ցանկությունն իրագործվի:
 

«Սա շատ տխուր պատմություն է, և մենք կոչ ենք անում ձվաբջիջները կամ սերմնահեղուկը սառեցնել ցանկացողներին թողնել մանրամասն գրավոր համաձայանություն»,- նշել է փաստաբան Նատալի Գեմբլը:

 

 

 

Բրիտանուհուն թույլ են տվել հղիանալ հանգուցյալ դստեր ձվաբջիջներով