Facebook-ը հանել է «Նապալմը Վիետնամում» լուսանկարի արգելքը
Facebook սոցիալական ցանցը Վիտենամում պատերազմի ժամանակ արված մերկ աղջկա մասնակցությամբ «Նապալմը Վիետնամում» լուսանկարը ջնջելուց հետո փոխել է որոշումն ու թույլ է տվել դրանով ազատորեն կիսվել սոցիալական ցանցերում, հաղորդում է The Independent-ը:
Նորվեգիայում խոշորագույն Aftenposten թերթի խմբագիր Էգիլ Հանսենը մեղադրել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին «իր իշխանության չարաշահման» համար, այն բանից հետո, երբ Facebook-ում Հանսենի այդ լուսանկարով հրապարակումը ջնջվել էր:
Լուսանկարը Վիետնամում իրականացրել է ամերիկացի թղթակից Նիկ Ութը 1972թ-ին: Դրանում պատկերաված են զինվորականներ ու երեխաներ: Կադրում է հայտնվել նաև 9-ամյա Կիմ Ֆուկը, ում մարմինը այրվել էր նապալմից, երբ տարածքը ավիահարվածի էր ենթարկվել: Լուսանկարը նրան ամբողջ աշխարհով մեկ հայտնի է դարձրել, իսկ Ութը՝ Պուլիցերյան մրցանակի արժանացել:
Facebook-ն ի սկզբանե պաշտպանում էր իր իրավունքը նման լուսանկարների հեռացման վերաբերյալ, անգամ եթե դրանք պատմական նշանակություն ունեին, սակայն դրանով այն խախտում է սոցիալական ցանցերի վերաբերյալ իրավունքը:










