Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձ կատարած Ջոն Հինքլին այսօր կլքի հոգեբուժարանը

16:03 • 10.09.16

Ջոն Հինքլին, ով 1981թ. մահափորձ էր իրականցրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգայնի դեմ, այսօր կլքի Վաշինգտոնում գտնվող հոգբուժարանն ու կվերադառնա տուն:


Ինչպես նշում է ng.ru-ն, հուլիսի սկզբին դաշնային դատարանը կայացրել է վճիռ, որի համաձայն, 61-ամյա Հինքլին այլևս վտանգ չի ներկայանում իր և հասարակության համար և, ըստ այդմ, կարող է լքել հոգեբուժարանը:
 

Աղբյուրը մանրամասնում է, որ Հինքլին Ռեյգանի դեմ մահափորձն իրականացրել է 1981թ. մարտի 30-ին՝ Վաշինգտոնի «Հիլթոն» հյուրանոցի մուտքի մոտ: Տղամարդն արձակել էր 6 կրակոց, ինչի հետևանքով վնասվածքներ էին ստացել նախագահը, նրա մամուլի խոսնակը, անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը, ինչպես նաև մեկ ոստիկան: