Հնդկաստանում ուսանողուհիներին արգելել են շրթներկ օգտագործել և տղաների հետ շփվել

03:58 • 10.09.16

Հնդկաստանի Մանգալուրի քոլեջում սովորողները դժգոհել են սեքսիստական կանոններից, որոնք արգելում են աղջիկներին գրեթե ամեն ինչ՝ կոսմետիկ միջոցներ օգտագործելուց մինչև տղաների հետ շփումը, գրում է Daily Mail-ը:

Ուսանողուհիները պատմել են, որ դասախոսներն իրենց հավաքել են դասերից հետո և մի շարք արգելքներ ներկայացրել, որոնք թույլ սեռի ներկայացուցիչների նկատմամբ խտրականության դրսևորում են:

Օրինակ, ուսանողուհիներին արգելվում է մազերը բարձր ու ցածր հավաքել, կամ էլ արձակած ման գալ: Նաև արգելվում են վառ մանիկյուրը, դաջվածքները, կոսմետիկ միջոցներ օգտագործելն, անգամ դրանք պայուսակի մեջ ունենալը:

Տարօրինակ արգելքների թվում են ՝ ծննդյան օրերի տոնումը ուսումնական հաստատությունում, տղաների հետ շփումը: Բացի այդ աղջիկներին արգելված է դասերից հետո մնալ համալսարանի տարածքում:

Կանոները խախտողներին սպասվում է գումարային տուգանք 500- 1000 ռուփիի սահմաններում: