«Դատապարտյալների հիվանդանոցում» 62-ամյա դատապարտյալ է հանկարծամահ եղել

12:05 • 10.09.16

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երեկ հանկարծամահ է եղել 62-ամյա դատապարտյալ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

«Երեկ 18:00-ի սահմաններում հանկարծամահ է եղել դատապարտյալ: Մահվան նախնական ախտորոշումը ինֆարկտն է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հ. Հայրապետյանը դատապարտվել էր 2009 թվականին 9 տարի ժամկետով»,– տեղեկացրին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից:

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից նաև հայտնեցին, որ Հ. Հայրապետյանը մեկ անգամ եղել է դատապարտված, այս անգամ դատապարտվել էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: