Բաղդադում առևտրի կենտրոնի մոտ պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել
Ուրբաթ Բաղդադի արևելքում գտնվող առևտրի կենտրոնի մոտ պայթուցիկով լցված ավտոմեքենա է պայթել: Յոթ մադ զոհվել է, ավելի քան 30-ը վիրավոր է, հաղորդում է Reuters գործակալությունը:
Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Իրաքում շարունակում է պահպանվել լարվածությունը տարածաշրջանում գործող «Իսլամական պետություն» խմբավորման պատճառով: Այդ խմբավորման գրոհայինները հարձակումներ ու ահաբեկչություններ են իրականացնում, որի զոհ են դառնում հիմնականում խաղաղ բնակիչները:
Հուլիսի սկզբին ԻՊ գրոհայինները մասշտաբային հարձակում էին գործել Էլ-Քարրադա թաղամասում, որտեղ տեղակայված են մեծ թվով ռեստորաններ և առևտրային կենտրոններ:










