ԻՊ-ը ստանձնել է Բաղդադի ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բաղդադում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 12 մարդ: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, ահաբեկչությունն իրականացվել է երկու ահաբեկիչ-մահապարտի կողմից, որոնցից մեկը գտնվել է պայթուցիկով լցված ավտոմեքենայով: Պայթյունը տեղի է ունեցել Nakheel Mall առևտրի կենտրոնում, որը գտնվում է Իրաքի նավթի նախարարության մոտակայքում:
Ըստ վերջին տվյալների՝ երկու պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը վիրավոր է:
Ավելի վաղ հաղորդվում էր յոթ զոհի մասին:










