ԱՄՆ-ի պատժամիջոցները Կուբայի համար 4.6 մլրդ դոլար են արժեցել

05:31 • 10.09.16

ԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով երկիրը վերջին տարվա ընթացքում կորցրել է մոտ 4,6 մլրդ դոլար: Նման հաշվարկ են իրականացրել Կուբայի կառավարությունում, ինչի մասին տեղեկացնում է Reuters-ը:

«ԱՄՆ-ի կողմից Կուբայի շրջափակումը պահպահնվում է: Այն հանդիսանում է երկրի հիմնական տնտեսական խնդիրների և զարգացման խոչընդոտների պատճառը»,- հաղորդել է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեզը:

Երկրի կառավարությունը կոչ է արել ԱՄՆ-ին ավելին անել պատժամիջոցների վերացման և այլ երկրների հետ Կուբայի հարաբերությունների հաստատման համար: