Պապարացիները լուսանկարել են McLaren 650S-ին հաջորդող մոդելը (լուսանկարներ)

16:56 • 10.09.16

Համացանցում հայտնվել են աշխարհի ամենաթանկ և արագընթաց ավտոմեքենաներից մեկին՝ McLaren 650S-ին, հաջորդող մոդելի լուսանկարները, որոնք ֆիքսել են պապարացիները: Ինչպես նշում է motor.ru-ն, նորաստեղծ սուպերքարի լուսանկարներն արվել են Իսպանիայում՝ փորձարկման ժամանակ:


Աղբյուրը մանրամասնում է, որ նոր փոխադրամիջոցի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է 2017թ. մարտին՝ Ժնևի միջազգային ավտոսրահում: Նորույթն առայժմ կրում է P14 անվանումը և, դատելով լուսանկարներից, էական արտաքին տարբերություններ ունի McLaren 650S-ի համեմատ: 


Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա հայտնի է, որ այն համալրված կլինի 3.8 լ աշխատանքային ծավալով, 700 ձիաուժ հզորությամբ 8 մխոցանի երկտուրբո շարժիչով: Այն կկարողանա 100 կմ/ժ արագություն զարգացնել 3 վայրկյանում, իսկ դրա զարգացրած առավելագույն արագությունը կլինի 333 կմ/ժ:

P14

  Преемника суперкара McLaren 650S сфотографировали без камуфляжа

Купе дебютирует в марте 2017 года на Женевском автосалоне

 

McLaren 650S

 

Պապարացիները լուսանկարել են McLaren 650S-ին հաջորդող մոդելը (լուսանկարներ)