Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են Սիրիայում լիակատար հրադադարի հաստատման վերաբերյալ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հայտարարել են հրադադարի հաստատման պայմանավորվածության մասին, որը կբերի Սիրիայում բռնության կրճատման և խաղաղ բանակցությունների վերսկսման: Այն իր մեջ ներառում է նաև սիրիական զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների դադար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է RIA Novosti-ին:
«Այսօր ԱՄՆ-ն և Ռուսաստանը հայտարարում են մի ծրագրի մասին, որը թույլ կտա կրճատել բռնությունը, տառապանքները և կվերսկսի Սիրիայում խաղաղ բանակցությունների ու խաղաղ կարգավորման գործընթացը: Մենք հույս ունենք, եթե ծրագիրն ամբողջությամբ կատարվի, ապա այն շրջադարձային կետ կդառնա»,- ասել է Քերին:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից օդային հարձակումները պետք է դադարեցվեին, որպեսզի կասեցվի բռնության տարածումը: Բացի այդ, Սիրիայի ռազմական ուժերը պետք է դադարեցնեն բոլոր գործողությունները, քանի որ ռմբակոծությունը բերում է երկրի քաղաքացիական բնակչության տառապանքների:
Նշվում է, որ պլանն իր մեջ ներառում է լիակատար հրադադար, այդ թվում ավիահարվածների դադարեցում:










