ՌԴ ՆԳՆ հակակոռուպցիոն բաժնի պաշտոնյայի տանն ու գրասենյակում պարկերով փողեր են հայտնաբերվել. լրատվամիջոցներ

13:44 • 10.09.16

ՌԴ Ներքին գործերի նախարարության կոռուպցիայի հակազդման ու տնտեսական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Զախարչենկոյի աշխատանքային գրասենյակում ու տանն իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են փողով լի պարկեր: Այս մասին ռուսական ТАСС գործակալությանը պատմել է իրավապահ մարմիններում աղբյուրը:



Հայտնաբերված գումարի աղբյուրը ճշտվում է: Զախարչենկոն հարցաքննվել է որպես կասկածյալ, իր մեղքը նա չի ընդունում: 

 

Մոտ ժամանակներս դատարանը կքննի գործը, որով Զախարչենկոն մեղադրվում է առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնելու համար:


РИА Новости գործակալության աղբյուրները հայտնում են, որ գնդապետ Զախարչենկոյի բնակարանում հայտնաբերվել է մոտ 123,5 մլն ԱՄՆ դոլար գումար: Ձերբակալության պահին Զախարչենկոյի մոտ անձամբ գտնվել է 20 մլն ռուբլի գումար: