Ամերիկյան իշխանությունները կոչ են արել չօգտագործել Samsung Galaxy Note 7-ը

11:35 • 10.09.16

Ամերիկյան իշխանությունները կոչ են արել Samsung Galaxy Note 7-ի տերերին անջատել սմարթֆոնները և դադարեցնել դրանց օգտագործումը՝ մարտկոցի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է korrespondent.net-ը։

 

«Լիթիում-իոնային մարտկոցները, չնայած իրենց փոքր չափերին, ունեն մեծ հզորություն։ Երբ այդ մարտկոցները տաքանում են՝ կարող են պայթել և շատ լուրջ հետևանքներ ունենալ»,- ասվում է Սպառողական ապրանքների անվտանգության հարցերով ամերիկյան հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

 

Գերատեսչությունից հայտնել են, որ աշխատում են հարավկորեական Samsung ընկերության հետ, որպեսզի կազմակերպեն սարքերի հետկանչը որքան հնարավոր է շուտ։

 

Samsung-ը մտադիր է հետ կանչել 2.5 մլն սմարթֆոն ամբողջ աշխարհից։ Պատճառը սարքերի լիցքավորման ժամանակ գրանցված հրդեհման դեպքերն են։

 

Ամերիկյան իշխանությունները կոչ են արել չօգտագործել Samsung Galaxy Note 7-ը