Apple-ն սկսել է փորձարկել ինքնակառավարվող ավտոմեքենան. ԶԼՄ-ներ

17:52 • 10.09.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն սկսել է սեփական արտադրության առաջին ինքնակառավորվող մեքենայի փորձարկման աշխատանքները:
 

Ինչպես հայտնում է The Verge-ը, արևմտյան այլ լրատվամիջոցներին հղումով, տեխնոլոգիական «հսկան» առավելապես կենտրոնացել է նորարարական փոխադրամիջոցի ինքնակառավարման ծրագրակազմի ստեղծման աշխատանքների վրա:


Նշվում է, որ էլեկտրական ավտոմեքենան ստեղծվել է Titan գերգաղտնի նախագծի շրջանակում: Աղբյուրը հիշեցնում է, որ տվյալ նախագծի մասին հայտնի է դարձել մոտ 2 տարի առաջ:
 

Թեև Apple-ը պաշտոնապես չի հաստատել նախագծի վերաբերյալ տեղեկությունը, այնուհանդերձ, քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ինքնակառավարվող մեքենայի ստեղծման համար ընկերությունն աշխատանքի է վերցրել ավելի քան 1.000 մարդու:

 

 

Apple-ն սկսել է փորձարկել ինքնակառավարվող ավտոմեքենան. ԶԼՄ-ներ