Լոս Անջելեսում ձերբակալվել է հայուրավոր փոստային ծանրոցներ գողացած հայազգի կինը (տեսանյութ)
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 41-ամյա Թագուհի Աբրահամյանին, ով մեղադրվում է անծանոթների տների մոտից փոստով առաքված ծանրոցների գողության համար:
Ինչպես նշում է dailynews.com-ը, կնոջ տան խուզարկության արդյունքում իրավապահները հայտնաբերել են հարյուրավոր գողացված ծանրոցներ:
Նշվում է, որ հայազգի կինը շրջել է սպիտակ Mercedes-Benz մեքենայով ու, տների դիմաց նկատելով առաքված ծանրոցներ, գողացել դրանք:
Աղբյուրը մանրամասնում է, որ Աբրահամյանն ազատ է արձակվել 50.000 դոլար գրավի դիմաց: Նրա գործով առաջին դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 29-ին:
Տեսանյութը դիտեք այստեղ։










