Սնոուդենը պլանավորում է հեռանալ Ռուսաստանից

06:16 • 10.09.16

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Financial Times-ին պատմել է Ռուսաստանից հեռանալու պլանների մասին:

«Ես քնում եմ Ռուսաստանում, բայց ապրում եմ աշխարհի տարբեր հատվածներում: Դա գիտակցված է, որովհետև որքան էլ տարօրինակ չհնչի, ես պլանավորում եմ մեկնել այստեղից»,- պատմել է Սնոուդենը:

Նրա խոսոքով՝ ինքը շարունակում է ապրել հյուսիսամերիկյան ժամանակային գոտում, քանի որ աշխատանքը առցանց է: Նախկին գործակալը գումար է վաստակում առցանց դասախոսություններ կարդալով, ինչպես նաև համցաացնում լրագրողների անվտանգության համար սարքավորումներ ստեղծելով:Սնոուդենը նշել է , որ մարդկանց հետ քիչ է հանդիպում, չնայած որ հիմա ավելի բաց է դարձել, քան 2013թ-ին էր: