Դամասկոսում ավելի քան 300 ընդդիմադիր զինյալ է հանձնվել սիրիացի բանակայիններին

23:38 • 11.09.16

 

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավում զինված ընդդիմության ավելի քան 300 անդամ հանձնվել է կառավարական զորքերին Մուադամիա կոչվող արվարձանում:

Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն` վկայակոչելով տվյալ շրջանի ղեկավարին, զինված խմբավորումների անդամները օգտվել են համաներման հնարավորությունից, որը նրանց հատկացվել է նախագահի` հուլիսի 28-ի հրամանագրով:

 «Գրոհայինները սիրիական բանակին են փոխանցել իրենց սպառազինումը և այժմ ստուգումներ կանցնեն օրինապահ մարմիններում: Զինաթափման գործընթացը Դամասկոսի հարավային շրջանում, ըստ տեղական հրադադարի մասին համաձայնագրի, արագ տեմպերով է առաջ գնում: Դարայա հարևան արվարձանում  նորոգավերականգնողական աշխատանքներ են սկսվել, որպեսզի պայմաններ ստեղծվեն այն լքած բնակիչների վերադարձի համար», - ասել է ղեկավարը:

Մուադամիա արվարձանում, ընդհանուր առմամբ, 700 գրոհային է գտնվում: Իսկ հարևան Դարայան օգոստոսի 27-ին ամբողջությամբ ազատագրվել է զինված խմբավորումների ներկայությունից: