Թուրքական օդուժը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 13 անդամի է սպանել Իրաքում

22:23 • 11.09.16

Թուրքիայի ռազմաօդային ուժերը Իրաքի հյուսիսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դիրքերին հասցված ավիահարվածների արդյունքում խմբավորման 13 զինյալի են սպանել: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը`հղում անելով Թուրքիայի գլխավոր ռազմական հրամանատարությանը:

Հաղորդվում է, որ թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել քրդական կառույցների ուղղությամբ Իրաքի հյուսիսում գտնվող Ավաշին-Բասյան և Քանդիլ շրջաններում:

Հատուկ գործողության ընթացքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը պատկանող 5 կառույց է ոչնչացվել: