Պապուա Նոր Գվինեայում 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Նոր Գվինեայի արևելքում 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին կիրակի հաղորդել է Հոնկոնգի Օդերևութաբանական կենտրոնը:
Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ մայրաքաղաքից 320կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախի խորության մասին չի հաղորդվել:
Զոհերի, ավերածությունների և ցունամիի առաջացման սպառնալիքի մասին տեղեկություն չեն հաղորդվում:










