Գերմանիայում «լողացող հյուրանոցի» վթարի արդյունքում երկու մարդ է մահացել

11:27 • 11.09.16

Գերմանիայում Ռայն-Մայն-Դանուբ նավարկելի ջրանցքով անցնող կրուիզային նավի վթարի արդյունքում երկու մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով  տեղական ոստիկանության ներկայացուցչին:

Աղբյուրը մանրամասնում է, որ նավը բախվել է կամրջին, ինչի արդյունքում նավի կառավարման խցիկը ամբողջությամբ ավերվել է:

«Մահացածները 33 և 49 տարեկան անձնակազմի անդամներ են»,- հայտնել է ոստիկանությունը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ նավի վրա գտնվելիս է եղել 180 ուղևոր և անձնակազմի 49 անդամ: