Գերմանիայում ինքնաթիռների բախման հետևանքով երկու մարդ է զոհվել

06:24 • 11.09.16

Գերմանական Գրոսրյուկերսվալ քաղաքում երկու թեթևշարժիչային ինքնաթիռ է իրար բախվել, երկու մարդ զոհվել է, հաղորդում է Sueddeutsche Zeitung-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Սակսոնիայի Գրոսրյուկերսվալ քաղաքի աէրոակումբում: Երկու ինքնաթիռները բախվել են օդում: Դրանցից մեկը կարողացել է վայրէջք կատարել, իսկ մյուսը դաշտում վթարի է ենթարկվել: Նրա երկու ուղևորներն էլ զոհվել են:

Հաղորդվում է, որ զոհվածների թվում 54-ամյա տղամարդ է և մի կին: Ներկա պահին բախման պատճառը հայտնի չէ: Նշվում է, որ հանդիսատեսից ոչ ոք չի տուժել: