Մոսկվայում հարսանեկան շարասյան մասնակիցները կրակ են բացել Bentley, Maybach և Porsche մակնիշի մեքենաներից
Մոսկվայում հարսանեկան շարասյան մասնակիցները Bentley, Maybach և 3 Porsche մակնիշի մեքենաներից կրակ են բացել ՌԴ մայրաքաղաքի հարավում գտնվող «Ցարիցինո» այգու շրջանում: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքը` վկայակոչելով օրինապահ մարմնի աղբյուրին:
Օրինապահ մարմինների տեղեկացմամբ` հարսանեկան շարասյան մասնակիցները, որի կազմում նկատվել են Bentley, Maybach և 3 Porsсhe մակնիշի մեքենաներ, ձերբակալվել են այգու մոտակա ոստիկանական բաժանմունքի մոտ:
Աղբյուրի խոսքով` հրաձգության մասնակիցներից մեկին՝ Porsche Panamera մակնիշի մեքենայով, հաջողվել է ազատվել հետապնդումից, սակայն ավելի ուշ նրան ևս ձերբակալել են:












