Nissan-ը ներկայացրել է ապագայի սպորտային էլեկտրամեքենան`անհավանականորեն բարակ դիզայնով (լուսանկարներ, տեսանյութ)

19:21 • 11.09.16

Nissan-ը ներկայացրել է ապագայի սպորտային մեքենաների հնարավոր դիզայններից մեկը, որն անհավանականորեն բարակ է:

Ինչպես գրում է Business Insider-ը` BladeGlider մոդելը ներկայացնում է Nissan-ի պատկերացումներն ապագայի էլեկտրական սպորտային մեքենաների մասին: Ներկայացված աշխատանքային նախատիպը համատեղում է 0 տոկոս արտանետում ունեցող, աերոդինամիկ էլեկտրամեքենան և բարձր արդյունավետության սպորտային մեքենան:

Վարորդի նստելատեղը գտնվում է երեք տեղանի տրանսպորտային միջոցի դիմացի կենտրոնական մասում, մինչդեռ երկու նստելատեղ էլ ետևի մասում է տեղակայված:

Նորագույն էլեկտրամեքենան 100 կմ/ժամ արագությունը կարող է զարգացնել 5 վայրկյանում: Իսկ առավելագույն արագությունն է 193 կմ/ժամ:

Ըստ ճապոնական ավտոարտադրողի` սա ապագայի մեքենան է:

Տեսանյութն՝ այստեղ։

 

Nissan-ը ներկայացրել է ապագայի սպորտային էլեկտրամեքենան`անհավանականորեն բարակ դիզայնով (լուսանկարներ, տեսանյութ)