Նադեժդա Սավչենկոն ՃՏՊ-ի մեջ է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)

13:17 • 11.09.16

Անցած գիշեր Կիևում Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է ընկել, հաղորդում է УНИАН-ը:

«Սավչենկոյի ավտոմեքենան կանգնել է BMW ավտոմեքենայի հետևում, որի վարորդը սկսել է փոխել անվադողը: Կանգ առնելու պահին նույն շարքում գտնվող ավտոմեքենան չի հասցրել արձագանքել ու բախվել է Սավչենկոյի ավտոմեքենային»,- հաղորդում է գործակալությունը:

Ըստ նախնական տվյալների` վթարի արդյունքում զոհեր ու տուժածներ չկան: