Տանզանիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Տանզանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ամենաքիչը 13 մարդ զոհվել և 203-ը վիրավորվել է, հաղորդում է France Press գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի և 100 տուժածի մասին:
«Ներկա դրությամբ իրավիճակը վերահսկվում է: Որոշ մարդիկ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Տուժածների մեծ հոսք չի նախատեսվում»,- գործակալությանը հաղորդել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը:
Շաբաթ Տանզանիայի հյուսիս-արևմուտքում 5.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նսունգա բնակավայրից 23կմ հեռավորության վրա: Օջախը տեղակայված է եղել 10կմ խորության վրա: Գործակալության տվյալներով՝ երկրաշարժը զգացվել է Ռուանդայում, Բուրունդիում, Ուգանդայում և Քենիայում:










