Թուրքական կործանիչները ԻՊ-ի 20 ահաբեկիչ են ոչնչացրել

15:45 • 11.09.16

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը կիրակի օրը հայտարարել է, որ իր կործանիչները սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 20 զինյալի հյուսիսային Սիրիայում թիրախների վրա իրականացրած հարվածների շնորհիվ, հայտնում է Associated Press-ը:

Հաղորդվում է, որ կործանիչները հարվածել են երեք շենքի, որոնք, տեղեկությունների, համաձայն պատկանել են ԻՊ-ին:

Շաբաթ երեկոյան՝ Սիրիայում հրադադարի մասին ԱՄՆ-Ռուսաստան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց երկու օր առաջ իրականացված օդային հարվածների ժամանակ ոչնչացվել է նաև մեկ մեքենա և մոտոցիկլետ: