Ավստրիայի նախագահական ընտրությունները հետաձգվել են՝ վատ սոսնձի պատճառով

16:02 • 12.09.16

Ավստրիայում նախագահական կրկնակի ընտրությունները, որոնք նշանակված են հոկտեմբերի 2-ին, հետաձգվել են անորոշ ժամկետով: Այդ մասին երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան, գրում է interfax.ru-ն:

 

Ինչպես հայտնել է BBC-ն, հետաձգման պատճառ է դարձել անորակ սոսինձը, որով ամրացրել են քվեարկության համար նախատեսված ծրարները: Արդյունքում՝ քվեաթերթիկներով ծրարները կարող են բացվել:

 

«Մենք չենք կարող գնահատել, թե որքան ծրար և կոնկրետ ինչ ծրարներ կարող էին բացվել»,- ասել է Սոբոտկան:

 

Այժմ քննարկվում են հաջորդ ընտրությունների տարբեր ամսաթվեր: Սոբոտկայի խոսքով՝ խոսքը նոյեմբերի 27-ի կամ դեկտեմբերի 4-ի մասին է:

 

Ավստրիան առանց նախագահ է մնացել հուլիսի 8-ից, երբ պետության նախկին նախագահ Հայնց Ֆիշերը հրաժարական տվեց:

 

Ավստրիայում նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկվել էին հուլիսին երկրորդ փուլի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների պատճառով: