Բելառուսի խորհրդարանում վերջին ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ 2 ընդդիմադիր պատգամավոր է հայտնվել

16:21 • 12.09.16

Բելառուսում կիրակի օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ ստորին պալատ է անցել ընդդիմադիր ուժերի երկու ներկայացուցիչ, ովքեր հանդես են գալիս իշխանությունների վարած քաղաքականության քննադատությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Փաստաբան Աննա Կոնոպացկայան ընդդիմադիր Միավորված քաղաքացիական կուսակցության անդամ է 1990-ականների կեսերին դրա հիմնվելու պահից ի վեր:

 

Լեզվաբան Ալյոնա Անիսիմը Բելառուսական լեզվի միության նախագահի տեղակալն է: Այս կառույցը պահանջում է իշխանություններից առաջնահերթություն տալ ազգային լեզվին և ազգային արժեքներին քաղաքականությունում և կյանքում:

 

Ընդհանուր առմամբ, բելառուսական խորհրդարանում կա 110 տեղ, այնպես որ ընդդիմադիր պատգամավորներն ընդհանուր թվի 2 տոկոսից էլ քիչ մասն են կազմում:

 

Բելառուսի խորհրդարանում 1990-ականների կեսերից չի եղել ընդդիմության ներկայացուցիչ։