Facebook-ը ավտովթարի ենթարկված օգտատիրոջ լուսանկարներից զվարճալի տեսանյութ է պատրաստել (տեսանյութ)

18:22 • 12.09.16

ԱՄՆ Յուտա նահանգի բնակիչ Ջոշ Գիբսոնը ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է ընկել, ինչից հետո տեսանյութ է հրապարակել, որը Facebook-ը ավտոմատ կերպով հավաքել է պատահարի լուսանկարներից:

Ինչպես նշում է Lenta.ru-ն, Գիբսոնը YouTube-ում հրապարակել է «Ուրբաթը Օրեմում» անվանումով տեսանյութը, որն արագորեն տարածվել է համացանցում:

Տղամարդու խոսքով` ինքը սեպտեմբերի 9-ին Օրեմ քաղաքում «համարյա մահացու» վթարի է ենթարկվել. նրա ավտոմեքենան շուռ է եկել և այդ վիճակում մի քանի մետր անցել: Նա նշել է, որ իր iPhone-ն ու Apple Watch-ը համարյա չեն վնասվել:

 

Facebook-ը ավտովթարի ենթարկված օգտատիրոջ լուսանկարներից զվարճալի տեսանյութ է պատրաստել (տեսանյութ)