Հրդեհ Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղում
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19.24-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմի տանիք:
Դեքպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել՝ 02.00-ին:
Այրվել է Լ. Դ.-ին պատկանող անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 75 քմ և մոտ 1500 կգ կուտակած անասնակեր:










