Ֆրանսիացին ջիհադի համար Սիրիա մեկնելու արգելքի պատճառով մահախեղդ է արել մորը

18:02 • 12.09.16

Ֆրանսիական Վերին Նորմանդիա երկրամասի Գավր քաղաքում քսանամյա երիտասարդը ջիհադի համար Սիրիա մեկնելու արգելքի պատճառով մահախեղդ է արել մորը. այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով France Info-ին:

Ֆրանսիական ոստիկանության հաղորդմամբ` սպանությունն անելուց հետո հանցագործն ինքն է զանգահարել հերթապահ մաս ու խոստովանել արարքը: Ձերբակալումից հետո երիտասարդը հայտնել է քննիչներին, որ ինքը նման քայլի է դիմել ծայրահեղ գաղափարների ազդեցության տակ գտնվելու պատճառով:

Ըստ իրավապահ մարմինների տվյալների` երիտասարդը տառապում է հոգեկան խանգարումներից: Իր ծայրահեղական համոզմունքների պատճառով ավելի վաղ ոստիկանության ուշադրությանն արժանանալու վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում: