Մինչև տարեվերջ Չինաստանում կբացվի աշխարհի ամենաբարձր կամուրջը (լուսանկարներ)
Չինաստանի հարավ-արևմտյան հատվածում կառուցվում է աշխարհի ամենաբարձր կամուրջը (Beipanjiang Bridge), որը երկրի մակերևույթից գտնվում է 565 մ բարձրության վրա:
Ինչպես նշում է The Guardian-ը, չինացի ինժեներներն արդեն ավարտել են շինարարական աշխատանքների մեծ մասը, ինչը նշանակում է, որ ռեկորդակիր կամրջի բացման արարողությունը սարերի ետևում չէ: Նշվում է, որ կամրջի 2 ծայրերի միացման աշխատանքներն ավարտվել են շաբաթ օրը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 1341 մ երկարությամբ կառույցը գտնվում է Գույչժոու նահանգի լեռնային հատվածում: Ենթադրվում է, որ դրա բացումը տեղի կունենա մինչև տարեվերջ:
Նշենք, որ ներկայում ամենաբարձր կամուրջը (343մ) գտնվում է Ֆրանսիայում:












