Լուկաշենկոն ասել է՝ ինչ է պետք ուտել «տղամարդու պարտականությունները» կատարելու համար

16:53 • 12.09.16

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ տղամարդու պարտականությունները կատարելու համար օրական անհրաժեշտ է մի կտոր միս ուտել: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է «Sputnik Բելառուս» գործակալությունը:

 

Երկրի նախագահի կարծիքով՝ քաղաքացիները պետք է ամեն օր սպորտով զբաղվեն, իսկ եթե դրա համար ժամանակ չկա, ապա անհրաժեշտ է ճիշտ սննդակարգ պահպանել:

 

«Հերիք է շատակերություն անել: Նախաճաշին առավելագույնը երեք ձու և մեկ բաժակ սուրճ, ճաշին՝ բանջարեղենային ապուր, և կարելի է թույլ տալ մի կտոր միս՝ տղամարդու պարտականությունները կատարելու համար, իսկ երեկոյան՝ կաթնաշոռ, և վերջ»,- խորհուրդ է տվել Լուկաշենկոն:

 

Նա հավելել է, որ ինքը սպորտով է զբաղվում ամեն օր: «Ասում են՝ մարդիկ ժամանակ չունեն, բայց ես մարդկանցից քիչ չեմ զբաղված, օրական առնվազն երկու ժամ սպորտի համար՝ քնի հաշվին, ամեն ինչի հաշվին, պետք է գտնել»,- ընդգծել է նա: