Curiosity մարսագնացն արտասովոր փլվածքների լուսանկարներ է ուղարկել (լուսանկարներ)

15:11 • 12.09.16

Curiosity մարսագնացը Երկիր է ուղարկել Մարս մոլորակի վրա գտնվող Շարպ լեռան ստորոտի արտասովոր բնապատկերների լուսանկարները, հաղորդում է NASA-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) մամուլի ծառայությունը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարներն արվել են սեպտեմբերի 8-ին` Mast Camera խցիկի օգնությամբ: Մյուրեյ Բաթս բլուրներն ու դրանք շրջապատող սեղանաձև լեռները հինավուրց ավազաքարերի մնացորդներ են, որոնք առաջացել են Շարպ լեռան ստորոտի կազմավորումից հետո:

 

«Այդ բլուրների ուսումնասիրությունը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ հինավուրց ավազաբլուրների կազմավորումը, որոնք ջրի ազդեցության տակ քիմիական փոփոխությունների են ենթարկվել, մերկացել ու լանդշաֆտ դարձել, որը և դիտում ենք այսօր»,- մանրամասնել է առաքելության մասնակից Աշվին Վասավանդան:

 

 

 

 

 

Curiosity մարսագնացն արտասովոր փլվածքների լուսանկարներ է ուղարկել (լուսանկարներ)