Նորվեգիայում վարսահարդարին տուգանել են հիջաբով կնոջը սպասարկելուց հրաժարվելու համար
Նորվեգիայում դատարանը վարսահարդար կնոջը տուգանել է 10 հազար կրոնի (հազար եվրո) չափով՝ այն պատճառով, որ նա հրաժարվել է սպասարկել հիջաբով հաճախորդուհուն, հայտնում է Նորվեգիայի հեռարձակող կորպորացիան:
«Վարսահարդար Մերետե Հոդնեն դատապարտվել է 10.000 կրոնի չափով տուգանքի՝ հիջաբ հագած Մալիկա Բայանին սպասարկելուց հրաժարվելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Կրոնի հիման վրա խտրականության գործը դատարանում է հայտնվել այն բանից հետո, երբ վարսահարդարը 2015 թվականի հոկտեմբերին ներս չի թողել իր սրահ մտած հիջաբով Մալիկա Բայանին, ով հարցրել է, թե ինչ արժե մազեր ներկելը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։










